Գիտնականները պատահաբար ստեղծել են հեռախոսի կրկնակի արագ մարտկոց

15:19 • 24.06.18

Լանքասթերի համալսարանի գիտնականները պատահաբար ստեղծել են հեռախոսի կրկնակի հզոր մարտկոց՝ չնայած, որ ի սկզբանե նպատակ են ունեցել ստեղծել ածխածնի նոր տեսակներ, հայտնում է Daily Mail-ը:

Աշխատանքային գործընթացի ժամանակ մասնագետները ստեղծել են նոր նյութ՝ OSPC-1, որը կարող է կրկնապատկել լիթիումային մատկոցի կյանքը՝ ահռելի քանակությամբ լիթիումային իոններ կուտակելու հնարավորության շնորհիվ:

Բացի այդ, նոր նյութը նաև ապահով է, քանի որ պայթյուններ չի առաջացնում: Մինչդեռ ներկայիս մարտկոցներում օգտագործվող գրաֆիտը առաջացնում է այնպիսի նյութեր, որոնք կուտակվում են և երբեմն պայթում:

 

Գիտնականները պատահաբար ստեղծել են հեռախոսի կրկնակի արագ մարտկոց