Նոր Զելանդիայի լեռներում փորձարկել են Ford Ranger Raptor-ը (տեսանյութ)
Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը տեսահոլովակ է հրապարակել, որում ցուցադրվում է Ranger Raptor մակնիշի ավտոմեքենայի փորձարկումը Նոր Զելանդիայի լեռներում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է պիկապը մեծ արագությամբ շարժվում քարքարոտ տեղանքով, անցնում գետի մեջով և երթևեկում բլուրներով:
Ինչպես նշում է Motor.ru-ն, այս պահի դրությամբ մոդելը ներկայացված է միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, օրինակ, Ավստրալիայում:










