«Ռոսկոսմոս»-ը ցույց է տվել՝ ինչպես են տիեզերքում կտրում մազերը (տեսանյութ)

16:21 • 25.06.18

Ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ներկայացված է տիեզերքում մազերը կտրելու գործընթացը:

Ինչպես նշում է ria.ru-ն, տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է տիեզերագնաց Անտոն Շկապլերովը հատուկ սարքավորման միջոցով կտրում իր գործընկերոջ՝ Ալեքսանդր Միսուրկինի մազերը: Այնուհետև նրան է մոտենում  ամերիկացի տիեզերագնացն ու պայմանավորվում 3 դոլարի դիմաց իր մազերը ևս կտրել:

Ուշագրավ է, որ տիեզերագնացներն օգտագործում են հատուկ սարք, որը կուլ է տալիս կտրված մազերը, որպեսզի դրանք չտարածվեն անկշռության մեջ ու չխանգարեն տիեզերագնացներին, չվնասեն սարքավորումները:

 

«Ռոսկոսմոս»-ը ցույց է տվել՝ ինչպես են տիեզերքում կտրում մազերը (տեսանյութ)