Ռուսական Սու-34-ն աշխարհում լավագույն հարվածային կործանիչն է. Military Watch
Ամերիկյան Military Watch ռազմական հանդեսի պնդմամբ՝ ռուսական արտադրության Սու-34-ը ծառայության մեջ գտնվող լավագույն, ամենաառաջադեմ հարվածային կործանիչն է աշխարհում:
Նշվում է, որ Սիրիայում տեղակայված Սու-34-ները կարող են Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքում գտնվող թիրախները խոցել՝ հասցնելով խորքային հարվածներ: Մինչդեռ Կալինինգրադում տեղակայվածները կարող են չեզոքացնել թշնամու ուժերը Գերմանիայի, Բալթյան պետությունների, Սկանդինավիայի ու Ֆրանսիայի տարածքներում:
Փորձագետների կարծիքով՝ գործողության 1.100 կմ շառավղով կործանիչի հետ կարող են մրցել միայն հարավկորեական F-15K-ը, չինական J-16-ն ու ամերիկյան F-15-ը:
Աղբյուրը նկատում է, որ գործողության 130 կմ շառավղով «երկինք-երկինք» դասի Р-27 հրթիռով զինված Սու-34-ի արտադրությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն է:
Նշվում է նաև, որ Սու-34-ի հնարավորությունները շարունակում են անգերազանցելի մնալ ռուսական ռազմական ոլորտում, ու մոտ ժամանակներս դրանից ավելի կատարելագործված կործանիչ ստեղծելու նպատակ դեռևս չկա:










