Bloomberg-ն Instagram-ը 100 մլրդ դոլար է գնահատել

14:03 • 26.06.18

Առաջիկա 12 ամիսների ընթացքում Instagram սոցիալական ցանցի շահույթը կգերազանցի 10 միլիարդ դոլարը, հարթակն ավելի արագ է ներգրավում նոր օգտատերերի, քան Facebook-ը, որին պատկանում է Instagram-ը: Այդ մասին հայտնել է Bloomberg Intelligence-ի վերլուծաբան Ջիտենդրա Վարալը:


Հունիսին հարթակը հաղթահարել է ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատիրոջ ցուցանիշը, այն կարող է կրկնապատկել այդ ցուցանիշն առաջիկա հինգ տարվա ընթացքում, կարծում է նա:

Բացի այդ, Instagram-ի լսարանն ավելի երիտասարդ է, քան Facebook-ինը, ինչը հարթակն ավելի գրավիչ է դարձնում գովազդատուների համար:

Ինչպես հաշվարկել է Bloomberg-ի վերլուծաբանը, եթե Instagram-ն ինքնուրույն ընկերություն լիներ, դրա արժեքը կկազմեր ավելի քան 100 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ Facebook-ը գնել է Instagram-ը դրա հիմնադիրներից 2012 թվականին՝ 1 միլիարդ դոլարով:

Bloomberg-ն Instagram-ը 100 մլրդ դոլար է գնահատել