Ջեյմս Բոնդի մասին ֆիլմից Land Rover Defender-ն աճուրդի կհանվի 220 հազար ֆունտ ստերլինգ մեկնարկային գնով (լուսանկարներ)

13:57 • 26.06.18

Բրիտանական Bonhams աճուրդային տունը հուլիսին կայանալիք աճուրդի ժամանակ վաճառքի կհանի Land Rover Defender ավտոմեքենայի 10 նմուշներից մեկը, որը հատուկ պատրաստվել է Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» ֆիլմի համար: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:

Ի տարբերություն մյուս ավտոմեքենաների, որոնք օգտագործվել են գովազդային միջոցառումների համար, այս ամենագնացն անմիջական մասնակցություն է ունեցել ռեժիսոր Սեմ Մենդեսի ֆիլմի նկարահանումներին։


Նշվում է, որ աճուրդի ժամանակ ավտոմեքենայի մեկնարկային գինը կլինի 220-250 հազար ֆունտ ստերլինգ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենայի հետ միասին կվաճառվեն նաև գրանցման փաստաթղթերը՝ «OO07 SVX» համարանիշով, ինչպես նաև՝ «Սպեկտր» ֆիլմի նկարահանումների գրաֆիկն ու ավստրիական համարանիշը, որն օգտագործվել է ֆիլմում:

 

 

 

 

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմից Land Rover Defender-ն աճուրդի կհանվի 220 հազար ֆունտ ստերլինգ մեկնարկային գնով (լուսանկարներ)