Apple-ը կներկայացնի AirPods ականջակալների կատարելագործված տարբերակը (տեսանյութ)

10:41 • 26.06.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել AirPods անլար ականջակալների կատարելագործված տարբերակը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, նորույթը կլինի ջրակայուն ու աղմուկը նվազեցնող տեխնոլոգիայով համալրված:

Աղբյուրը նկատում է, որ ջրակայուն լինելու փաստն ամենևին էլ չի նշանակում, որ դրանցով կարելի է լոգանք ընդունել կամ լողալ: Դա նախատեսված է անձրևից ու քրտինքից պաշտպանվելու համար:

Չի բացառվում, որ սարքում կներդրվեն կենսաչափական զգայակներ՝ նախատեսված կրողի առողջական վիճակին հետևելու ու օգտակար տեղեկությունների հավաքման համար:

Բացի այդ, Apple-ի մասնագետները կփորձեն ավելացնել iPhone-ից կամ iPad-ից եղած հեռավորության չափը, որի դեպքում ականջակալները կարող են նորմալ աշխատել:

Ինչ վերաբերում է գնին, ապա նորույթը, հավանաբար, կլինի շատ ավելի թանկ, քան ներկայիս 159 դոլարանոց AirPods-ը:

 

Apple-ը կներկայացնի AirPods ականջակալների կատարելագործված տարբերակը (տեսանյութ)