Volkswagen-ը Չինաստանում էլեկտրամեքենաների նոր «մեգա-գործարան է» բացում

20:27 • 26.06.18

Գերմանա-չինական FAW-Volkswagen ընկերությունը հայտարարել է Չինաստանի Գուանդուն նահանգի Ֆոնաշ քաղաքում «մեգա-գործարանի» երկրորդ մասի գործարկման մտադրության մասին, որի արտադրողական հզորությունը ներկա պահին կազմում է տարեկան 300 000 ավտոմեքենա:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, երկրորդ մասի գործարկումը թույլ կտա կրկնապատկել ավտոմեքենաների արտադրությունը: Նոր արտադրամասը կօգտագործվի էլեկտրամեքենաների և քրոսովերների արտադրությունը մեծացնելու համար:

Հաղորդվում է նաև, որ ընկերությունը մտադիր է էլեկտրամեքենաների արտադրության մեջ օգտագործել MEB (Modular Electric Baukasten) մոդուլային նախագիծը, որը մշակվել է հատուկ էլեկտրամեքենաների համար: Այդ հարթակի հիման վրա կկառուցվեն Volkswagen-ի հաջորդ սերնդի բոլոր էլեկտրամեքենաները:

Ավելի վաղ Volkswagen-ը հայտարարել էր Չինաստանում 100 000 ամբողջությամբ էլեկտրական մեքենա թողարկելու մտադրության մասին, որոնք կառուցվելու էին չինական պետական ընկերության հետ համատեղ ստեղծված նոր ձեռնարկությունում: 

 

Volkswagen-ը Չինաստանում էլեկտրամեքենաների նոր «մեգա-գործարան է» բացում