Mercedes-Benz-ը վաճառքի է հանել SLR McLaren թանգարանային սուպերքարը (լուսանկարներ)

14:57 • 27.06.18

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը վաճառքի է հանել SLR McLaren 722 S ռոդսթերի 150 նմուշներից մեկը: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2009 թվականի արտադրության, 25.800 կմ վազքով հազվագյուտ սուպերքարը գնահատվել է 1,24 միլիոն եվրո: Այժմ ավտոմեքենան ցուցադրված է Շտուտգարտում՝ Mercedes-Benz-ի թանգարանում:

Նշվում է, որ Mercedes-Benz SLR McLaren 722 S Roadster ավտոմեքենան Mercedes-Benz-ի և բրիտանական McLaren-ի համագործակցության արդյունքն է:

Սուպերքարը համալրված է 5.5 լիտրանոց V8 շարժիչով, որի հզորությունը 650 ձիաուժ է: SLR McLaren 722 S-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 335 կմ/ժ է:

 

 

 

Mercedes-Benz-ը վաճառքի է հանել SLR McLaren թանգարանային սուպերքարը (լուսանկարներ)