Հայտնի են դարձել Samsung Galaxy S10-ի մասին նոր մանրամասներ
Համացանցում նոր տեղեկություններ են հայտնվել Samsung Galaxy S10 սմարթֆոնի մասին:
Sammobile-ի հաղորդմամբ՝ գաջեթը համալրված կլինի 6.44 դյույմանոց էկրանով:
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ սա անհրաժեշտ է սմարթֆոնի հետևի մասում եռակի տեսախցիկ տեղադրելու համար:
Ենթադրվում է, որ սա կարող է պայմանավորված լինել սարքի կառուցվածքի առանձնահատկություններով:
Աղբյուրը մանրամասնում է, որ սմարթֆոնը կներկայացվի հաջորդ տարի:










