Facebook-ը հրաժարվել է ինտերնետ բաժանող անօդաչու սարքի նախագծից

16:56 • 27.06.18

Facebook ընկերությունը որոշել է հրաժարվել ինտերնետ բաժանող, արևային մարտկոցներով գործող Aquila անօդաչու սարքի ստեղծման նախագծից՝ չորս տարի աշխատանքներից հետո, հայտնում է BBC-ն:

«Մինչ մենք աշխատում էինք այդ նախագծի վրա, հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են աերոտիեզերական ոլորտի առաջատար ընկերությունները նույնպես սկսում ներդնել այդ տեխնոլոգիայի մեջ, այդ թվում՝ նոր անօդաչու թռչող սարքերի ստեղծման և դիզայնի: Հաշվի առնելով այդ իրադարձությունները՝ մենք որոշել ենք այլևս չաշխատել մեր սեփական անօդաչու սարքերի վրա և փակել Բրիջուոթերում մեր ձեռնարկությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը մտադիր է շարունակել համագործակցել իր գործընկերների հետ, օրինակ՝ Airbus-ի, նման տեխնոլոգիաների զարգացման հարցում:

Aquila նախագիծը գործարկվել է 2014 թվականին: Այդ ժամանակ ընկերությունը հայտնել է, որ Aquila անօդաչու սարքը, որն աշխատում է արևային մարտկոցներով, ունի թևերի այնպիսի բացվածք, ինչ Boeing 737-ը և կարող է օդում մնալ մոտ երեք ամիս և ինտերնետ տրամադրել 18-27 կիլոմետր բարձրությունից:

Facebook-ը հրաժարվել է ինտերնետ բաժանող անօդաչու սարքի նախագծից