Գերձայնային ինքնաթիռն Ավստրալիայից Եվրոպա կհասնի 5 ժամում (լուսանկարներ)
Օդագնացության ամերիկյան ինստիտուտի՝ այս տարվա կոնֆերանսի շրջանակում ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ներկայացվել է գերձայնային ինքնաթիռ, որը թույլ կտա ուղևորներին Ավստրալիայից Եվրոպա տեղափոխվել ընդամենը 5 ժամում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան Boeing ավիաշինական կորպորացիայի ինքնաթիռը կընթանա ժամում 6.500 կմ արագությամբ:
Ընկերությունում նշել են, որ նորույթը կօգտագործվի թե՛ ուղևորափոխադրումների, թե՛ ռազմական կարիքների համար:
Նշվում է, որ ինքնաթիռի շնորհիվ կտրուկ կնվազեցվի միջազգային չվերթների թիվը:
Այսպես, օրինակ, գերձայնային ինքնաթիռով Նյու Յորք-Լոնդոն չվերթը կտևի 2 ժամ:
«Մեզ շատ է ոգևորում գերձայնային տեխնոլոգիայի ներուժը, որը կկապի աշխարհն ավելի արագ, քան երբևէ», - ասել է ոլորտի մասնագետ Քևին Բոուքաթը:













