Instagram-ում տեսազանգի հնարավորություն է հայտնվել

11:07 • 27.06.18

Instagram սոցցանցում ներկայացվել է նորարարություն, որն օգտատերերին տեսազանգ կատարելու հնարավորություն է ընձեռում:

Ինչպես նշվում է Instagram-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում, բացի այդ, հավելվածում ներկայացվել են թեմատիկ ալիքներ, նոր ֆիլտրներ, տարբեր էֆեկտներ:

Հայտնի է, որ տեսազանգի գործառույթը հնարավորություն է տալիս առանց բջջային կապի շփվել iOS և Android օպերացիոն համակարգերից օգտվող ընկերների հետ:

Հետաքրքրական է, որ տեսազանգի ծառայությունից օգտվելուն զուգահեռ կարելի է նաև հավելվածում այլ գործողություններ կատարել:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսազանգին կարող է միաժամանակ մասնակցել առավելագույնը 4 մարդ:

Հիշեցնենք, որ Instagram-ը պատկանում է Facebook ընկերությանը:

Instagram-ում տեսազանգի հնարավորություն է հայտնվել