Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել (լուսանկար)

10:36 • 27.06.18

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան: Այս մասին 35-ամյա միլիոնատերը հայտնել է իր ինստագրամյան էջում:

«Քսանչորս ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք»,-գրել է Օհանյանը՝ կից հրապարակելով բնության գրկում արված լուսանկար:

Հիշեցնենք, որ Օհանյանը Հայաստան էր այցելել նաև 2010թ.:

Օհանյանը ծնվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների որդու՝ Քրիս Օհանյանի և գերմանուհի մոր ընտանիքում:

Այժմ նա ամուսնացած է աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկի՝ Սերենա Ուիլյամսի հետ և ունի դուստր, որին անվանել է Օլիմպիա Ալեքսիս Օհանյան:

 

 

 

Картинки по запросу alexis ohanian

Картинки по запросу alexis ohanian

Картинки по запросу alexis ohanian

Картинки по запросу alexis ohanian with father

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել (լուսանկար)