Փորձագետը նշել է նոր բյուջետային iPhone-ի հավանական արժեքը
Ներդրումների և վերլուծություններրի ասպարեզում առաջատար KGI Securities ընկերության փորձագետ Մինգ-Չի Կուոյի կանխատեսումներով Apple-ի ամենամատչելի սմարթֆոնը կունենա գրեթե նույն արժեքը, ինչ և Android-ով աշխատող առաջադեմ մոդելը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, վերլուծաբանը կիսվել է Apple ծրագրերի մասին որոշ աղբյուրներից ստացված տեղեկություններով: Նոր մանրամասներ են հայտնի դարձել նոր բյուջետային iPhone-ի մասին:
Սմարթֆոնը կներկայացվի սեպտեմբերին՝ երկու մյուս սմարթֆոնի հետ միասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սարքավորման շնորհանդեսը կարող է առանձին տեղի ունենալ:
Փորձագետի խոսքով՝ գաջեթի արժեքը կկազմի 600-700 դոլար: Հայտնի է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է իր այդ մոդելը բեսթսելլեր դարձնել:










