Galaxy Note 9-ը կներկայացվի օգոստոսի 9-ին
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է օգոստոսի 9-ին ներկայացնել Galaxy Note 9 նորույթը, որի շնորհանդեսը կկազմակերպվի Նյու Յորքում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Samsung-ն արդեն հրավիրատոմսեր է ուղարկել լրագրողներին:
Հեռախոսի մասին շատ տեղեկություններ չկան: Ենթադրվում է, որ այն կունենա մեծ էկրան, Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր ու շատ նման կլինի Note 8-ին: Այն կունենա մատնահետքի ճանաչման գործառույթ, ամբողջությամբ ապակյա հետին պանել, ականջակալի 3.5 մմ անցք:
Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ օգոստոսին ներկայացվելիք նորույթը նախատեսված է Apple-ի՝ սեպտեմբերին ներկայացվելիք նոր iPhone սմարթֆոնների հետ մրցակցության համար:










