300.000 դոլար և 339 կմ/ժ արագություն. Aston Martin-ը ներկայացրել է նոր DBS Superleggera-ն (լուսանկարներ)

09:15 • 29.06.18

Լոնդոնում ներկայացվել է բրիտանական Aston Martin լյուքս դասի ավտոբրենդի հերթական նորույթը՝ DBS Superleggera-ն, որը նախատեսված է շուկայում Ferrari 812 Superfast-ի հետ մրցակցության համար:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Փալմերը հայտարարել է, որ նորույթի շնորհիվ Aston Martin-ը կվերադառնա Super GT սեգմենտում առաջատար դիրքի:

Ինչ վերաբերում է դրա արտաքին դիզայներական լուծումներին, ապա մեքենան նման է DB11-ի «մկանուտ», ավելի սպորտային տարբերակին: Այն համալրված է 5.2 լ աշխատանքային ծավալով, 715 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.4 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը գերազանցում է 339 կմ/ժ-ը:

Մեքենայի գինը 304.998 դոլար է: Այն վաճառքում կհայտնվի 2018թ. աշնանը:

 

Aston Martin DBS Superleggera (5)

Aston Martin DBS Superleggera (2)

Aston Martin DBS Superleggera (3)

Aston Martin DBS Superleggera (4)

 

300.000 դոլար և 339 կմ/ժ արագություն. Aston Martin-ը ներկայացրել է նոր DBS Superleggera-ն (լուսանկարներ)