Ներկայացվել են BMW i3 և i8 մեքենաների ոսկեզօծ մոդելները (լուսանկարներ)

12:18 • 29.06.18

Գերմանական BMW մեքենաշինական ընկերության չեխական մասնաճյուղը ներկայացրել է i3 էլեկտրական մեքենայի ու i8 հիբրիդային սպորտքարի ոսկեզօծ մոդելները՝ Starlight Edition անվանումով:

Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենաները պատվել են 24 կարատանոց ոսկու փոշի պարունակող հատուկ ներկով:

Հատկանշական է, որ երկու մոդելն էլ ծածկված են ոսկու 4 շերտով, որոնցից վերջինն արվել է ձեռքով:

Աղբյուրը մանրամանում է, որ ոսկու փոշին օգտագործվել է նաև մեքենաների ներքին սրահի հարդարման ժամանակ:

BMW i3 և i8  մոդելները ստեղծվել են մի օրինակով: Դրանք վաճառվելու են աճուրդում:

 

B6e3ab39b11f75d9a5fc70c3e4eb58024b4728ea

Фото BMWBlog

Фото BMWBlog

Фото BMWBlog

Ներկայացվել են BMW i3 և i8 մեքենաների ոսկեզօծ մոդելները (լուսանկարներ)