Գաղտնազերծվել է նոր McLaren 600LT սուպերքարը (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող McLaren ընկերությունը ներկայացրել է 600LT մոդելը, որը կարող է հաջող մրցակցել Porsche 911 GT3 RS, Lamborghini Huracan Performante և Ferrari 488 Pista մեքենաների հետ:
Ինչպես նշում է auto.ndtv.com կայքը, ուշագրավ նորույթը ներկայում հասանելի է միայն կուպեի տեսքով:
Այն ստեղծված է 570S մոդելի հիմքով, սակայն դրանից ավելի երկար ու թեթև է: Այն համալրված է 3.8 լ աշխատանքային ծավալով, 592 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն կզարգացնի 3 վայրկյանից էլ քիչ ժամանակում:
Հայտնի է, որ մեքենան կարտադրվի սահմանափակ քանակությամբ:














