Գիտնականները հատուկ ռոբոտ են ստեղծել աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու համար

22:50 • 30.06.18

Ինժեներները ստեղծել են Nao ռոբոտը, որը կարող է օգնել աուտիզմ ունեցող երեխաների բուժմանը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, ռոբոտը կարողանում է վերլուծել երեխայի տեղաշարժն ու նրա ձայնը:

Nao ռոբոտն օգտագործում է ալգորիթը, որի հիմքում ընկած է դեմքի արտահայտության, գլխի և մարմնի շարժումների, դիրքի, ժեստերի տեսագրությունը, ինչպես նաև սրտի կծկումների հաճախականության, մարմնի ջերմաստիճանի մասին տվյալները, որոնք ստացվում են երեխայի դաստակին ամրացված հատուկ մոնիթորինգային սարքից:

Երեխայի վիճակի վերլուծությունից հետո նյարդային ցանցը կարող է երեխայի հետ փոխգործակցության տարբերակներ առաջարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինտիտուտի և արհեստական ինտելեկտի լաբորատորիայի գիտնականները ռոբոտին սովորեցրել են սկանավորել մարդու ուղեղը:

 

Գիտնականները հատուկ ռոբոտ են ստեղծել աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու համար