Whatsapp-ում նոր գործառույթ է հայտնվել

23:16 • 30.06.18

Նոր գործառույթ է հայտնվել WhatsApp մեսենջերում, որն օգտատերերին թույլ կտա ալիքներ ստեղծել, ինչպես Telegram-ում:

Ինչպես ներկայացնում է Tech Crunch-ը, նոր ռեժիմի շնորհիվ խմբակային զրույցներում հնարավորություն կստեղծվի սահմանափակելու հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը բոլորի համար, բացի ադմինիստրատորներից:

Այդ գործառույթը միացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Խմբի կարգավորումներ» և «Հաղորդագրություն ուղարկել» կետում ընտրել «Միայն ադմինիստրատորներ» կարգավորումը:

«Խմբակային զրույցներից շատ օգտատերեր են օգտվում, ինչպես օրինակ ծնողներն ու ուսուցիչները դպրոցներում կամ տարբեր կազմակերպություններ կարևոր հայտարարություններ անելու համար: Մենք նոր գործառույթ ենք ներմուծել նման խմբերի ադմինիստրատորներին օգնելու համար», - աղբյուրը մեջբերում է հավելվածի ծրագրավորողներին:

Նոր գործառույթը հասանելի է ողջ աշխարհում WhatsApp-ի վերջին տարբերակների օգտատերերի համար:

 

Whatsapp-ում նոր գործառույթ է հայտնվել