Ճապոնիայում մտադիր են անվարորդ թռչող ավտոմեքենաներ գործարկել

15:41 • 01.07.18

Ճապոնիան մտադիր է մինչև 2020 թվականը անվարորդ թռչող ավտոմեքենաներ գործարկել: Այս մասին հայտնում է Yomiuri թերթը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ մինչև 2018 թվականը Ճապոնիայի կառավարությունն անվտանգության ու տեխնոլոգիաների հարցերով հատուկ խորհուրդ կստեղծի, որը կզբաղվի նման ավտոմեքենաներ օգտագործելու իրավական ու տեխնիկական բազայի մշակմամբ:

Նշվում է, որ թռչող ավտոմեքենաները կօգտագործվեն, մասնավորապես, բնական աղետների հետևանքները վերացնելու ժամանակ: Դրանից բացի, այս ավտոմեքենաների շնորհիվ իշխանությունները հույս ունեն բարելավել խցանումների վիճակը ճապոնական քաղաքներում:

Պլանավորվում է, որ ավտոմեքենան ուղղահայաց թռիչք ու վայրէջք կկատարի: Այն կկարողանա գետնից բարձրանալ մոտ 150 մետր ու տեղաշարժվել 100-200 կմ/ժ արագությամբ: Ընդ որում, ավտոմեքենան կաշխատի էլեկտրականությամբ, իսկ ուղևորության գինը մոտավորապես հավասար կլինի տաքսիով տեղաշարժվելու գնին:

Ճապոնիայում մտադիր են անվարորդ թռչող ավտոմեքենաներ գործարկել