ԱՄՆ-ում հայտարարել են B61-12 կառավարվող միջուկային ռումբի հաջող փորձարկումների մասին

13:39 • 02.07.18

ԱՄՆ ռազմաօդային ուժերը երկրի էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչության հետ համատեղ անցկացրել են B-2 Spirit ռմբակոծիչներով կառավարվող միջուկային B61-12 ռումբի առաջին փորձարկումները: Այդ մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առանց միջուկային լիցքի ռումբի երկու փորձարկումներն անցկացվել են հունիսի 9-ին, Նևադա նահանգի Տոնոպա պոլիգոնում:

«Փորձարկումները համատեղ փորձերի շարքի մասն են կազմում՝ ցուցադրելու համար ինքնաթիռի՝ սպառազինություններ տեղափոխելու ունակությունը և ռումբի ոչ միջուկային գործառույթները»,- նշված է հաղորդագրությունում:

«Այս փորձարկումները ցույց են տալիս, որ B61-12-ը համապատասխանում է համակարգային պահանջներին և ցույց է տալիս B61-12-ի ծառայության ժամկետի երկարաձգման ծրագրի հետագա առաջընթացը՝ ազգային անվտանգության պահանջների համաձայն»,- հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչության աշխատակից Մայքլ Լյուտոնը:

 

ԱՄՆ-ում հայտարարել են B61-12 կառավարվող միջուկային ռումբի հաջող փորձարկումների մասին