Tesla-ի ղեկավարը հայտնել է Model 3-ի արտադրության ծավալները շաբաթական 6.000-ի հասցնելու մտադրության մասին
Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաստատել է, որ Model 3 նոր էլեկտրամեքենաների արտադրության ծավալները հասել են շաբաթական 5 հազար ցուցանիշի, և հայտարարել է, որ հաջորդ ամիս նախատեսում է դրանք հասցնել 6 հազարի: Այդ մասին ասված է բաց նամակում, որը գործարարը կիրակի ուղարկել է իր աշխատողներին, հաղորդում է CNBC-ն:
Մասկը փաստել է, որ թողարկվել է 5 հազար հատ Model 3 ավտոմեքենա, իսկ Model X-ի և Model S-ի հետ միասին՝ 7 հազար:
Գործարարը հավաստիացրել է, որ հաշվի առնելով Tesla-ում արտադրական հզորությունների ընդլայնումը՝ նախատեսվում է հաջորդ ամիս հասնել շաբաթական 6 հազար ցուցանիշի:
«Կարծում եմ՝ մենք հենց նոր իսկական ավտոմոբիլային ընկերություն դարձանք»,- ընդգծել է նա:










