Ամենահզոր Volvo S60-ի ամբողջ խմբաքանակը սպառվել է ընդամենը 39 րոպեում (լուսանկարներ)
Շվեդական Volvo S60 սեդանի առավել կատարելագործված ու հզոր տարբերակի՝ T8 Polestar Engineered-ի ամբողջ խմբաքանակը սպառվել է 39 րոպեի ընթացքում, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ խմբաքանակում ներառված էր 20 մեքենա:
Հայտնի է, որ մեքենաները նախատեսված են ամերիկյան շուկայի համար: Դրանք հնարավոր էր ձեռք բերել միայն Care by Volvo հավելվածի միջոցով բաժանորդագրվելու դեպքում:
Մեքենայի համար հարկավոր է երկու տարվա ընթացքում ամեն ամիս վճարել 1.100 դոլար՝ այդ թվում նաև ապահովագրությունն ու տեխսպասարկումը:
Հիշեցնենք, որ նոր սերնդի S60 սեդանը ներկայացվել էր հունիսի կեսերին: Դրա T8 Polestar Engineered տարբերակը համարվում է թոփային: Այն համալրված է 415 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային համակարգով:
Մինչդեռ մեքենայի մյուս մոդիֆիկացիաները հասանելի են 340 ձիաուժ հզորությամբ ուժային համակարգով, 243 և 310 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներով:
Աղբյուրը նկատում է, որ S60-ը դարձել է Volvo-ի առաջին մոդելը, որը չունի դիզելային շարժիչ:














