Բացահայտվել է նոր iPhone-ների դիզայնը (լուսանկարներ, տեսանյութ)

20:40 • 02.07.18

Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, որոնցում ցուցադրվում են նոր iPhone-ների դիզայնները: 2018 թվականի աշնանը թողարկվելիք գաջեթների մասին տեղեկությունը հրապարակվել է 9to5mac պորտալում:

Պորտալում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Apple–ը iPhone-ի երեք մոդել կթողարկի, որոնք արտաքնապես կհիշեցնեն iPhone X-ը: Սմարթֆոններն առանց շրջանակի էկրան և Face ID դեմքերի ճանաչման համակարգ կունենան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սմարթֆոններից երկուսը համալրված կլինեն 5.8 և 6.5 դյույմանոց OLED դիսփլեյներով, իսկ երրորդը՝ 6.1 դյույմանոց LCD էկրանով:

Նշվում է, որ ամենամեծ մոդելը չափերով համապատասխանում է iPhone 8 Plus-ին: 6.1 դյույմանոց էկրանով սմարթֆոնը կլինի նոր մոդելներից ամենաէժանն ու կվաճառվի 700 դոլարով:

Բացահայտվել է նոր iPhone-ների դիզայնը (լուսանկարներ, տեսանյութ)