Tesla-ի գլխավոր ինժեները լքել է ընկերությունը

17:32 • 03.07.18

Ամերիկյան Tesla ընկերության գլխավոր ինժեներ և մշակող Դագ Ֆիլդը լքել է ընկերությունը՝ հինգ տարի աշխատելուց հետո: Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի Բորսաների և արժեթղթերի հանձնաժողովի կայքում (SEC), տեղեկացնում է «РИА Новости»-ն:

«2018 թվականի հունիսի 27-ին, Tesla-ում 5 տարի աշխատելուց հետո, նախագծման գծով ավագ փոխնախագահ Դագ Ֆիլդը լքել է ընկերությունը: Ընկերությունը կցանկանար շնորհակալություն հայտնել Դագին նրա կատարած ծանր աշխատանքի ու այն ամենի համար, ինչ նա արել է Tesla-ի համար», - ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ մայիսին Ֆիլդն արձակուրդ է գնացել: Ընդ որում՝ Tesla-ի ներկայացուցիչն ասել է, որ ինժեները չի լքում ընկերությունը, այլ ուղղակի պատրաստվում է հանգստանալ ու ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ:

Նշվում է, որ ընկերությունում չեն բացատրել Ֆիլդի որոշումը:

Tesla-ի գլխավոր ինժեները լքել է ընկերությունը