Mitsubishi-ն թարմացրել է Pajero ամենագնացը (լուսանկարներ)
Չինաստանում Mitsubishi Pajero ամենագնացը հերթական թարմացմանն է ենթարկվել: Այս մասին հայտնում է Autohome պորտալը:
Նշվում է, որ լուրջ արդիականացում չի իրականացվել. բոլոր փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթն առանձնանում է ռադիատորի նոր վանդակաճաղով և հետևի լապտերների արծաթագույն ծածկույթով:
Նշվում է, որ ավտոմեքենայի ինտերիերն անփոփոխ է մնացել, իսկ միակ նորույթը հեռախոսի անլար լիցքավորման հնարավորությունն է:
Հայտնի է, որ չորրորդ սերնդի Mitsubishi Pajero-ն թողարկվում է 2006 թվականից: Ընդ որում, ավտոմեքենան երրորդ սերնդի մոդելի արդիականացված տարբերակն է: Վերջինս սկսել է թողարկվել 1999 թվականին:















