Գիտնականներն առաջին անգամ նոր «ծնվող» մոլորակ են լուսանկարել
Եվրոպական հարավային աստղադիտարանի աշխատակիցներին հաջողվել է առաջին անգամ լուսանկարել ծնվելու փուլում գտնվող մոլորակը, ինչն արվել է VLT կոչվող աստղադիտակով:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկնային օբյեկտը գտնվում է Երկրից 370 լուսային տարի հեռավորության վրա՝ Կենտավրոսի համաստեղությունում: Մոլորակը գտնվում է PDS70 երիտասարդ աստղի մոտ:
Գիտնականները, ուսումնասիրելով ստացված կադրերը, հանգել են այն եզրակացությանը, որ մոլորակը գազային հսկա է՝ իր զանգվածով Յուպիտերից ավելի մեծ:
Հավելենք, որ VLT աստղադիտակը գտնվում է Չիլիում:










