Եգիպտոսում Պտղոմեոսյան շրջանից մնացած հսկայական քարադագաղ է հայտնաբերվել (լուսանկարներ)

12:48 • 04.07.18

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հնագետները սև գրանիտից պատրաստված հսկայական սարկոֆագ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Khaleej Times-ը՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների գերագույն խորհրդի ներկայացուցչին:

Նշվում է, որ քարադագաղը մնացել է Հին Եգիպտոսի պատմության Պտղոմեոսյան շրջանից, որը տևել է մ.թ.ա. 332-ից մեր թվարկության 30-ական թվականներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ քարադագաղը հայտնաբերվել է Սիդի Գաբեր շրջանում՝ հինգ մետր խորության վրա: Սա Ալեքսանդրիայում հայտնաբերված խոշորագույն քարադագաղներից մեկն է. բարձրությունը 185 սմ է, երկարությունը՝ 265 սմ, իսկ լայնությունը՝ 165 սմ:

Մասնագետները նաև պարզել են, որ այն երբևէ չեն բացել, ու անհայտ է՝ ինչ է գտնվում ներսում: Քարադագաղի հետ միասին ալաբաստրից պատրաստված գլուխ է հայտնաբերվել, որը, հավանաբար, պատկերում է գերեզմանում թաղված տղամարդուն:

 

 

 

 

Եգիպտոսում Պտղոմեոսյան շրջանից մնացած հսկայական քարադագաղ է հայտնաբերվել (լուսանկարներ)