5 էկրան, 16 բարձրախոս և տեսախցիկներ հայելիների փոխարեն. Audi-ն ցուցադրել է նոր էլեկտրաքրոսովերի ինտերիերը (լուսանկարներ)

23:36 • 04.07.18

Գերմանական Audi ընկերությունը Կոպենհագենում կայացած հատուկ միջոցառման ժամանակ ցուցադրել է e-tron էլեկտրական քրոսովերի ինտերիերը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորույթի առնաձնահատկություններն են դարձել հինգ էկրանը, Bang & Olufsen ձայնային համակարգը՝ 16 բարձրախոսով, ինչպես նաև «վիրտուալ» հայելիները:

Ամենագնացի դիմային հատվածը պատրաստված է ապրանքանիշի A դասի վերջին մոդելների ոճով: Դռների վրա՝ ապակիների ստորին հատվածում, ևս երկու էկրան կա տեղադրված, որոնցում պատկերվում է կողային հայելիների դեր կատարող տեսախցիկներից ստացվող պատկերը:

Audi e-tron-ը զինված է զույգ էլեկտրաշարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 360 ձիաուժ: Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա 400 կմ տարածություն անցնել: 100 կմ/ժամ արագությունը էլեկտրամեքենան զարգացնում է 6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 200 կմ/ժամ:

Audi e-tron-ի հանրային դեբյուտը կկայանա սեպտեմբերին: Վաճառքում ամենագնացը կհայտնվի հաջորդ տարի, իսկ արժեքը կկազմի 80 000 եվրո:



 

5 էկրան, 16 բարձրախոս և տեսախցիկներ հայելիների փոխարեն. Audi-ն ցուցադրել է նոր էլեկտրաքրոսովերի ինտերիերը (լուսանկարներ)