Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ տիեզերակայան կկառուցեն, որը կփոխարինի Միջազգային տիեզերակայանին
Ուղեծրում նոր տիեզերակայան կառուցելուց բացի Ռուսաստանն ու Չինաստանը քննարկում են Լուսնին մոտ գտնվող ուղեծրային համալիր կառուցելու հավանականությունը:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, չինական պատվիրակությունը բանակցություններ կվարի «Ռոսկոսմոսի» հետ տիեզերակայան ստեղծելու մասին, որը կփոխարինի Միջազգային տիեզերակայանին: Նախատեսվում է, որ կքննարկվեն նաև այլ միջազգային նախագծերի հեռանկարները:
Ինչպես նշվում է, Չինաստանի հետաքրքրվածությունը ռուսական տեխնոլոգիաների նկատմամբ պայմանավորվում է սեփական հուսալի միջոցների բացակայությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել լուսնային ծրագրի ուսումնասիրության զգալի ընդլայնման և Չինաստանի հետ համատեղ Lunar Orbital Platform – Gateway լուսնամերձ ուղեծրային կայանի ստեղծման մտադրության մասին:










