Չինաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղ տիեզերակայան կառուցել
Չինաստանի տիեզերական վարչության պատվիրակությունը ռուսական «Ռոսկոսմոս»-ի հետ կբանակցի համատեղ ուղեծրային տիեզերակայան ստեղծելու հարցի շուրջ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ քաջատեղյակ աղբյուրի հղումով, չինական պատվիրակությունը Մոսկվա է ժամանելու այս շաբաթվա վերջին:
«Ակնկալվում է, որ նրանք կառաջարկեն համատեղ տիեզերակայանի ստեղծման հավանականության քննարկում»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:
Նա մանրամասնել է, որ Չինաստանը հետաքրքրված է խոշոր տիեզերական օբյեկտների կառուցման տեխնոլոգիաների հարցում ռուսական փորձը փոխառելու հարցով:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Չինաստանը Խաղաղ օվկիանոսում խորտակել է իր «Տյանգուն 1» տիեզերակայանը: Ներկայում Չինաստանն ուղեծրի վրա պահում է «Տյանգուն 2» տիեզերական լաբորատորիան:
Ինչ վերաբերում է Միջազգային տիեզերակայանին, որի աշխատանքն ապահովում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրոպական Միությունը, Ճապոնիան ու Կանադան, իր գործունեությունը կդադարեցնի 2024թ.: Դրանից հետո այն կփոխանցվի կոմերցիոն ընկերություններին: Սակայն չի բացառվում, որ ՄՏԿ-ի աշխատանքը կերկարաձգվի մինչև 2028թ.:










