Իտալացիները ներկայացրել են Fiat 500 մոդելի «լողափնյա» տարբերակը՝ ներկառուցված ցնցուղով և հատուկ բեռնատար հատվածով (լուսանկարներ)
Իտալական Garage Italia թյունինգային և Pininfarina դիզայներական սոտւդիաները, համագործակցելով Fiat-ի տեխնիկական մասնագետների հետ, ստեղծել են Fiat 500 հայտնի քաղաքային մոդելի Spiaggina հատուկ տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, սովորական մոդելից «լողափնյա» տարբերակն առանձնանում է տանիքի բացակայությամբ, պաշտպանիչ աղեղով, ցածր դիմապակիով, ինչպես վինտաժային սփիդսթերների մոտ, փոքր բեռնատար հատվածով և ներկառուցված ցնցուղով:
Fiat 500 Spiaggina-ն աստեղծվել է 1960-ականների նույնանուն մոդելի ոճով: Մեքենան նվիրվում է մոդելի 60-ամյա հոբելյանին:
Fiat 500-ի «լողափնյա» տարբերակից բացի իտալական ավտոարտադրողը ներկայացրել է նաև Spiaggina 58 մոդելի սահմանափակ թվով տարբերակը: Նախատեսվում է այդ մոդելը թողարկել 1958 օրինակով և միայն կաբրիոլետ թափքով:














