Փորձագետները նշել են, թե ինչ նոր գույներով կարող են ներկայանալ ապագա iPhone-ները

22:08 • 05.07.18

Ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում վերլուծություններ անող KGI Securities ընկերության փորձագետները կանխատեսում են, որ այս տարի Apple-ն իր առաջադեմ սմարթֆոնը կներկայացնի նոր գույներով:

Ինչպես գրում է The Verge-ը, iPhone-ի՝ 6.5 դյույմ էկրանով առաջատար մոդելն, ամենայն հավանականությամբ, կներկայանա սև, սպիտակ և նոր ոսկեգույն երանգներով:

Մինչդեռ 6,1 դյույմ անկյունագծով տարբերակը կարող է ներկայանալ մոխրագույն, սպիտակ, երկնագույն, կարմիր և նարնջագույն երանգներով:

Եթե փորձագետների կանխատեսումները ճիշտ են, ապա ամերիկյան տեխնոլոգիական հսկան միանգամից 4 նոր գույն կավելացնի իր սմարթֆոնների գունավորման շարքում:

 

Փորձագետները նշել են, թե ինչ նոր գույներով կարող են ներկայանալ ապագա iPhone-ները