Գիտնականները պարզել են, թե ինչու են վարորդները քնում մեքենայի ղեկին
Մելբուրնի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեքենայի ղեկին վարորդների քնկոտության գլխավոր պատճառը հանդիսանում է ավոտմեքենայի բնական ցածրհաճախականությամբ վիբրացիան, գրում է Science Daily կայքը:
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել 15 կամավորների հետ: Նրանցից ոմանք ենթարկվել են ցածր հաճախականության վիբրացիաների: Փորձի ժամանակ հետազոտողները հետևել են մարդկանց սրտի աշխատանքի ռիթմին:
Արդյունքում, գիտնականները հայտնաբերել են, որ վիբրացիաների ենթարկվող մարդիկ 15 րոպե անց սկսել են հորանջել, քնկոտություն զգալ և կորցրել են ուշադրությունը: 30 րոպե անց այդ երևույթներն ավելի բարձր մակարդակի վրա են եղել, իսկ մեկ ժամ անց նրանց սրտի ռիթմը ցույց է տվել, որ օրգանիզմը պատրաստվում է քնել:










