Իլոն Մասկն իր օգնությունն է առաջարկել Թաիլանդի քարանձավներից մեկում շաբաթներ շարունակ թակարդված պատանիների օգնության հարցում (լուսանկարներ)

12:59 • 06.07.18

Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ պատրաստ է աջակցել Թաիլանդի իշխանություններին՝ հունիսի 23-ից երկրի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում թակարդված 12 պատանի ֆուտբոլիստներին և նրանց մարզչին փրկելու համար:

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ Մասկի մամուլի քարտուղարին հղումով, միլիարդատերը պատրաստ է տրամադրել բարձրտեխնոլոգիական սարքավորումներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի դուրս բերել երեխաներին:

Նշվում է, որ այս հարցի շուրջ ընթանում են բանակցություններ, սակայն Թաիլանդի իշխանությունները որոշում չեն կայացրել:

Մասկի ընկերությունը կարող է տրամադրել երեխաների գտնվելու հստակ վայրի որոշման համար պիտանի Space Exploration Technologies Corp. նավիգացիոն սարքավորումը, ինչպես նաև քարանձավում հավաքվող և ներսում գտնվողների կյանքը վտանգող ջրի հետքաշման համար նախատեսված հզոր տեխնիկա:

Հիշեցնենք, որ Թհամ Լուանգ քարանձավային համալիրում երկու շաբաթ թակարդված 12 պատանի ֆուտբոլիստների և նրանց մարզչի փրկարարական գործողության ժամանակ գրանցվել է առաջին զոհը: 

 

Թաիլանդի ռազմածովային ուժերի լողորդ Սաման Կունանը մահացել է թթվածնի պակասից՝ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավի ներսում թթվածնի բալոններ տեղափոխելու ժամանակ:

 

Officials have long feared the coming torrential rain would catastrophically flood the cave system in Chiang Rai and make rescue impossible

Հայտնի է, որ անձրևների հետևանքով անընդհատ ավելացող ջրի պատճառով տղաները, մարզիչն ու նրանց օգնության հասած փրկարարների թիմը տեղափոխվել են քարանձավային համալիրի խորքը՝ սպասելով հմուտ լողորդների ու ջրասուզորդների գալուն:

 

The 12 youngsters and their coach had to abandon the 'Pattaya Beach' area of the caves in Chiang Rai on Monday night and are now perched on a bumpy ledge known as 'Women's Boobs' where they were found, officials have revealed 

Նշվում է, որ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են երեխաների դուրսբերման բուն գործողությունը, քանի որ ներսում եղած ջուրը շատ է, ու երեխաները չեն կարող մի քանի կմ տարածությունը լողալով հաղթահարել: Նշվում է, որ 11-16 տարեկան տղաները հյուծված են:

 

A huge operation is underway at the Tham Luang Nang Non cave complex, where dozens of Thai Navy SEALs and international experts are attempting to find a way to get the boys out

Բացի այդ, նրանք լողալ չգիտեն, ու նման պայմաններում նրանց ջրով հեղեղված նեղ միջանցքներով ու անցուղիներով տանելը չափազանց ռիսկային է: Հայտնի է, որ երեխաները գտնվում են ստորգետնյա համալիրի գլխավոր մուտքից 6 կմ հեռավորության վրա:

 

News of the 600ft move into the mountain comes as authorities warned rescuers were in a 'race against water' to evacuate the boys before expected heavy rainfall 

Փրկարարական գործողությանը մասնակցող փորձագետները նախազգուշացրել են, որ ջրի մակարդակի բարձրացման դեպքում իրենք ստիպված կլինեն մինչև հոկտեմբերի կես այնտեղ մնալ, քանի որ միայն այդ ժամանակ քարանձավը կչորանա:

 

Team work: Thai soldiers are pictured carrying equipment as they make preparations for what will be a tense rescue operation

Իլոն Մասկն իր օգնությունն է առաջարկել Թաիլանդի քարանձավներից մեկում շաբաթներ շարունակ թակարդված պատանիների օգնության հարցում (լուսանկարներ)