Հայտնի է դարձել, թե երբ Samsung-ը կներկայացնի ճկվող Galaxy X մոդելը և Galaxy S10-ը
Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է Galaxy X ծալովի մոդելը ներկայացնել հաջորդ տարվա հունվարին, իսկ Galaxy S10 շարքի սմարթֆոնների շնորհանդեսը կկայանա փետրվարին: Ինչպես գրում է Life.ru-ն, տեխնոլոգիական ընկերության ծրագրերի մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է Ice Universe-ը:
Աղբյուրի տվյալներով՝ կորեացիները ճկվող սմարթֆոնը կցուցադրեն Լոս Անջելեսում կայանալիք CES-2019 ցուցահանդեսի ժամանակ: Թողարկվելիք սմարթֆոնների առաջին խմբաքանակը կկազմի 300 000-500 000 օրինակ: Սարքավորումը վաճառքում կհայտնվի փետրվարին:
Իսկ Galaxy S10 շարքը կներկայացվի Բարսելոնայում կայանալիք MWC-2019 միջոցառման ժամանակ: Հավանականություն կա, որ այդ ժամանակ ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կներկայացնի:










