Twitter-ը մայիսից արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ կամ կասկածելի օգտահաշիվ․ Washington Post

13:10 • 07.07.18

Twitter սոցիալական ցանցը մայիսից սկսած արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ կամ կասկածելի օգտահաշիվ, սոցցանցի ղեկավարությունն օրական միջինը մոտ 1 մլն օգտահաշիվ է արգելափակել, այս մասին գրել է Washington Post պարբերականը։

Twitter-ի ներկայացուցչությունը պարբերականի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը։ Նշվում է, որ 2017 թվականի հոկտեմբերից սոցցանցը կրկնակի ուժեղացրել է կեղծ հաշիվների դեմ պայքարի ակտիվությունը։

Դեռևս այս տարվա մայիսին ընկերությունը հայտարարեց օգտատերերի բացասական պահվածքի որոշման համար օգտագործվող ալգորիթմներում մեծ փոփոխությունների մասին։

Որոշ աղբյուրներ պնդում են, որ Twitter-ում վերջին փոփոխությունները պայմանավորված են ԱՄՆ Կոնգրեսի գործադրած ճնշմամբ, որը կապված է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հետաքննության հետ։ Ըստ հետաքննության վարկածի՝ միջամտությունն իրականացվել է այդ թվում նաև թվիթերյան էջերի միջոցով։

Twitter-ը մայիսից արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ կամ կասկածելի օգտահաշիվ․ Washington Post