Հայտնաբերվել է վաղ տիեզերքի ամենավառ օբյեկտը
ԱՄՆ-ի Ազգային ռադիոաստղագիտական աստղադիտարանի մասնագետները հայտնաբերել են վաղ տիեզերքի ամենավառ օբյեկտը, այն է Երկրից 13 մլրդ լուսային տարի հեռավորությամբ գտնվող քվազարը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, այն առաջացել է, երբ տիեզերքը զբաղեցրել է ներկայիս չափսերի 7 տոկոսը միայն: Քվազարների համար բնորոշել են պլազմային շիթերը, որոնք դուրս են գալիս քվազարի կենտրոնից: Դրանք լավ տեսանելի են ռադիոհաճախականության հատվածում, և հենց դրանց շնորհիվ է հաջողվել որսալ քվազարը, որն ստացել է P352-15 անվանումը: Ինչպես քվազարների մեծամասնությունը, այս մեկը ևս երկու պլազմային շիթ ունի:
Գիտնականները նշում են, որ քվազարի լուսարձակումը կարելի է օգտագործել միջգալակտիկ միջավայրի ուսումնասիրության համար:










