Հունաստանում հայտնաբերել են Հոմերոսի «Ոդիսականի»՝ կավի վրա փորագրված հնագույն հատվածներից մեկը

23:59 • 10.07.18

Հունաստանում հնագետները հայտնաբերել են Հոմերոսի «Ոդիսականի»՝ ներկա պահին հայտնաբերված հայտնի հատվածներից ամենահին մասը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Հունաստանի մշակույթի նախարարությանը:

Ինչպես նշվում է, հույն և գերմանացի գիտնականների խումբն Օլիմպիայում պեղումներ իրականացնելիս կավե ցուցանակ է հայտնաբերել, որի վրա փորագրված է եղել պոեմի 14-րդ երգի 13 տողանոց հատվածը: Հնագետները ենթադրում են, որ գտածոն կարող էր պատրաստված լինել մինչև մ.թ.ա. երրորդ դարը:

Թեև ցուցանակի տարիքը դեռևս պետք է պարզվի, հունական նախարարությունից նշել են, որ հայտնագործությունն ամեն դեպքում կարևորագույն հնագիտական, գրական և պատմական ցուցանմուշ է:

 

Հունաստանում հայտնաբերել են Հոմերոսի «Ոդիսականի»՝ կավի վրա փորագրված հնագույն հատվածներից մեկը