Համացանցում ցուցադրվել են Samsung-ի հզորագույն պլանշետի առաջին լուսանկարները

21:24 • 11.07.18

Համացանցում հայտնվել են դեռևս չներկայացված Samsung Galaxy Tab S հզորագույն պլանշետի առաջին տեղեկություններն ու լուսանկարը:

Ինչպես տեղեկացնում է TechRadar-ը, նորացված մոդելը համալրված է լինելու Snapdragon 835 առաջադեմ պրոցեսորով: Առաջին լուսանկարները Twitter-ում հրապարակել է հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասը:

Հրապարակված կադրերում ցուցադրվում է ինչպես պլանշետը, այնպես էլ գաջեթի ստեղնաշար-պատյանը և S Pen գրիչը:

Դատելով լուսանկարներից՝ պլանշետը համալրվել է երկու ակուստիկ վանդակաճաղով, ինչպես նաև վերին եզրին տեղադրված միկրոֆոնով:

Սարքավորման դիմացի վահանակից բացակայում է Home ստեղնը: Պլանշետը համալրված է նաև հիմնական տեսախցիկով:


 

Համացանցում ցուցադրվել են Samsung-ի հզորագույն պլանշետի առաջին լուսանկարները