Volkswagen-ը բացահայտել է իր ամենափոքր քրոսովերի մանրամասները (լուսանկարներ, տեսանյութ)

14:56 • 12.07.18

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը բացահայտել է իր ամենափոքր քրոսովերի մանրամասները և հրապարակել սերիական արտադրության նախատիպի լուսանկարները:

Motor.ru-ի տվյալների համաձայն՝ T-Cross քրոսովերը կներկայացվի աշնանը և Եվրոպայում կդառնա մակնիշի հինգերորդ ամենագնաց մոդելը:
 
Աղբյուրը մանրամասնում է, որ Volkswagen T-Cross-ը համալրված կլինի 18 դյույմանոց անվասկավառակներով, գործիքների թվային վահանակով, 8 դյույմանոց դիսփլեյով մուլտիմեդիա համակարգով, սմարթֆոնների անլար լիցքավորմամբ, չորս USB պորտով և 300 վատտանոց Beats աուդիոհամակարգով:

 

 

Volkswagen-ը բացահայտել է իր ամենափոքր քրոսովերի մանրամասները (լուսանկարներ, տեսանյութ)