«Իմ ընտանիքը գումար էր խնայում՝ իմ շատ խաղալիքներ ինքնուրույն պատրաստելով». Ալեքսիս Օհանյանը կիսվել է մանկության հուշերով

10:56 • 13.07.18

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը վերջերս պատմական հայրենիք էր այցելել, Instagram-ում կիսվել է իր մանկության հուշերով։ Նա, մասնավորապես, պատմել է, թե ինչպես էր իր ընտանիքը գումար խնայում՝ խանութներից հավաքած ստվարաթղթից իր շատ խաղալիքներն ու կոստյումները պատրաստելով:

Օհանյանը լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել ծնողների հետ պատրաստած առյուծի կոստյումը և ստվարաթղթե գնացքը:

«Այժմ ես նայում եմ իմ փոքրիկին տուփերի հետ խաղալիս, որոնք հաճախ ավելի հետաքրքիր են, քան ներսի նվերը, և մտածում, թե որքան հաջողակ է նա լինելու, և ես չեմ կարողանում հրաժարվել իմ ցանկությունից նրան տանել ստվարաթուղթ հավաքելու և նրա հետ տիեզերանավ պատրաստել, որպեսզի նա կարողանա առյուծ-տիեզերագնաց կամ մեկ այլ բան լինել»,- գրել է Օհանյանը:


Նա հիշել է իր հայրիկին, որն օգտագործում էր ստվարաթուղթը և իր ստեղծագործականությունն այդ խաղալիքները պատրաստելու համար:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանն ամուսնացած է աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, անցյալ տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց առաջնեկը:

 

«Իմ ընտանիքը գումար էր խնայում՝ իմ շատ խաղալիքներ ինքնուրույն պատրաստելով». Ալեքսիս Օհանյանը կիսվել է մանկության հուշերով