ԱՄՆ-ում ուղղայաց դիրքով օդ բարձրացող ինքնատիպ «թռչող մեքենա» են ստեղծել (տեսանյութ)

22:44 • 14.07.18

Կալիֆոռնիական Opener ընկերությունը ներկայացրել է BlackFly «թռչող մեքենան», որի ստեղծման աշխատանքները 9 տարի են տևել:

Ինչպես գրում է TechRadar-ը, այդ ընթացքում ընկերությունն ավելի քան 1400 փոձնական թռիչք է իրականացրել՝ ընդհանուր առմամբ 19 000 կմ բարձրությամբ:

Թեև BlackFly-ը մեքենա է համարվում, այն անիվներ չունի: Նորույթն իրենից ներկայացնում է մեկ տեղանոց թռչող տրանսպորտային միջոց, որը համալրված է 8 պրոպելլերով: Այն զինված է էլեկտրոնային ուժային համակարգով, ավտոպիլոտ համակարգով, ինչպես նաև ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համակարգով: ԱՄՆ-ում այն կառավարել թույլատրվում է առանց օդաչուի արտոնագրի:

Տրանսպորտային միջոցը մեկ լիցքավորմամբ կարողանում է 40-65 կմ տարածություն անցնել՝ կախված մարտկոցների հզորությունից: Մարտկոցների լիցքավորումը 20-80 տոկոսով 25 րոպե է տևում, իսկ ամբողջական լիցքավորումը՝ մինչև 7.5 ժամ:

Առավելագույն արագությունն ԱՄՆ-ում կազմում է 100 կմ/ժամ, մյուս երկրներում՝ 130 կմ/ժամ: Վաճառքում նորույթը կհայտնվի 2019-ին:

Տեսանյութն՝ այստեղ։

 

ԱՄՆ-ում ուղղայաց դիրքով օդ բարձրացող ինքնատիպ «թռչող մեքենա» են ստեղծել (տեսանյութ)