NASA-ն հրապարակել է «մարսիական սարդերի» լուսանկարը
NASA-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հրապարակել է Մարսի մակերևույթի արտասովոր երևույթի լուսանկարը, որը սարդեր է հիշեցնում:
Ինչպես նշվում է գործակալության կայքում, լուսանկարն արվել է Mars Reconnaissance Orbiter ավտոմատ միջմոլորակային կայանի միջոցով:
Աղբյուրը մանրամասնում է, որ գարնան սկզբի հետ ածխաթթու գազը «պատռում է» սառույցի շերտը մոլորակի Հարավային բևեռում: Դրանից հետո գազն ընկնում է մթնոլորտ, և գոյացած անցքերի շուրջ մուգ փոշի է նստում:
Արդյունքում մոլորակի մակերևույթը ծածկվում է նման գոյացություններով, որոնք հետազոտողները համեմատում են սառցե «սարդոստայնի» վրա նստած սև սարդերի հետ:
![]()










