«Լը Մանի 24 ժամ» ավտոմրցարշավի բոլոր հաղթողները՝ մեկ տեսանյութում (տեսանյութ)
Budget Direct Car Insurance կայքը մեկ տեսանյութում է հավաքել «Լը Մանի 24 ժամ» ավտոմրցարշավի բոլոր հաղթողներին՝ ներկայացնելով ոչ միայն հաղթած մեքենաները, այլև դրանց անվանումները, մասնակցության տարեթիվը, ինչպես նաև շարժիչները, որոնցով դրանք համալրված են:
«Լը Մանի 24 ժամ» առաջին մրցարշավը տեղի է ունեցել 1923թ.: Այն ժամանակ հաղթող է ճանաչվել Chenard & Walker Sport մոդելը:
Հայտնի է, որ մինչ 1952 թվականը մարաթոնում հաղթել են բացառապես բաց տանիքով մեքենաները: Այնուհետև իրավիճակը փոխվել է Mercedes-Benz 300SL մոդելի հաղթանակով:
Նշվում է, որ ավտոմրցարշավի անցկացումն ընդհատվել է 1939-1949թթ.:
Հետաքրքրական է, որ «Լը Մանի 24 ժամ»-ում հիմնականում հաղթել են եվրոպական արտադրության մեքենաները: Բացառություն են միայն Ford-ը՝ 1960-ական թվականներին, Mazda-ն՝ 1991թ., և Toyota-ն՝ 2018թ.:
Մրցարշավում առավել շատ հաղթանակներ են տարել Porsche ընկերության մեքենաները՝ 19 հաղթանակ: Երկրորդ տեղում է Audi-ն՝ 13 հաղթանակով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










