Հնագետները շարունակում են բացահայտել Վանի թագավորության հետքերը (ֆոտոշարք)

11:21 • 17.07.18

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում թուրք հնագետները շարունակում են գնալ պատմական Վանի թագավորության հետքերով՝ գտնելով ուրարտական թագավորության նորանոր պատմամշակութային նմուշներ։

Թուրքական wanhaber.com կայքը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝ ցուցադրելով հնագիտական վերջին բացահայտումները մեկ ֆոտոշարքով։

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 12

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 13

Վան քաղաքը հիմնադրել է ուրարտական Սարդուրի Առաջին արքան (Մ․թ․ա 835-825 թվականներ) և անվանելով այն Տուշպա՝ դարձրել պետության մայրաքաղաքը։ Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն, իսկ քարաժայռի վրա կառուցված նրա միջնաբերդն իր ռազմավարական նշանակությունը պահպանել է մինչև 1915 թվական։

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 22

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 15

Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ 

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 23

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 25

Ըստ ավանդության՝ քաղաքի արևելյան մասում գտնվող Այգեստան թաղամասում Ասորեստանի թագուհի Շամիրամը կառուցել նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները։

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 18

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 19

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 20

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 17

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 26

30 yıldır süren kazı çalışmaları Urartu tarihine ışık tutuyor 16

Հնագետները շարունակում են բացահայտել Վանի թագավորության հետքերը (ֆոտոշարք)