ԵՄ-ն Google-ին տուգանել է ռեկորդային 5 մլրդ դոլարով

16:16 • 18.07.18

Եվրոպական Միությունը ռեկորդային գումարով տուգանել է ամերիկյան տեխնոլոգիական «հսկա» Google ընկերությանը՝ պահանջելով 5 մլրդ դոլար վճարել շուկայում Android օպերացիոն համակարգի գերիշխող դիրքի համար:

Ինչպես հայտնում է Russia Today-ը, Եվրոպական հանձնաժողովը Google-ին մեղադրել է հակամենաշնորհային օրենքը խախտելու համար:

Ոլորտի վերահսկիչ մարմինները պարզել են, որ ընկերությունը չարաշահում է բջջային սարքերի շուկայում ունեցած գերակա դիրքն ու դա օգտագործում է իր օպերացիոն համակարգի առաջխաղացման համար:

ԵՄ-ն հայտարարել է, որ Google-ը պարտավոր է ավելի ազնիվ մրցակցային պայմաններ ստեղծել՝ թույլ տալով շուկայի մյուս խաղացողներին ևս գումար վաստակել:

Այժմ ԵՄ-ն ընկերությանն 90 օր ժամանակ է տվել թերությունների վերացման համար:

Հայտնի է, որ աշխարհում բջջային հեռախոսների ու սարքերի 85%-ը գործում է Android օպերացիոն համակարգով:

 

 

ԵՄ-ն Google-ին տուգանել է ռեկորդային 5 մլրդ դոլարով