Գիտնականները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող 12 նոր արբանյակ

16:58 • 18.07.18

Յուպիտեր մոլորակի շուրջ պտտվում է ոչ թե 67, այլ իրականում 79 արբանյակ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նման բացահայտում են արել Քարնեգի ինստիտուտի գիտնականները:

Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող ևս 12 նոր արբանյակ: Դրանցից 9-ը, հավանաբար, ավելի խոշոր երկնային մարմնի բեկորներ են:

Նոր հայտնաբերված արբանյակների շարքում աստղագետների ուշադրությունը գրավել է հատկապես մեկը: Այն շարժվում է շատ մեծ արագությամբ ու վստահաբար կբախվի մեկ այլ երկնային մարմնի ու կոչնչանա:


Պարբերականը հավելում է, որ Յուպիտերը տիեզերքի՝ մարդկության կողմից ուսումնասիրված հատվածում ամենաշատ արբանյակ ունեցող մոլորակն է:

 

Գիտնականները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող 12 նոր արբանյակ